Рубрика: Պատմություն

Վանո Սիրադեղյան

Վանո Սմբատի Սիրադեղյանը (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ էր, գրող և հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։
Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ 1966-1969 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

«Մի ճամպրուկ փող»

Պատվածքի գլխավոր հերոսը Սուրոն էր, ով երիտասարդ ժամանակից էլ տարբերվում էր ընկերներից։ Մինչ բոլորը երազում էին ապագա, շքեղ կյանքի մասին՝ Սուրոն պարզապես մի ճամպրուկ գումար էր ուզում՝ չիմանալով ինչի վրա կծախսի։ Սուրոն աղքատ էր և եթե մի օր նա ընդհանրապես գումար չունենար, իր կյանքում դա գրեթե բան չէր փոխի։ Արդեն ավելի մեծ հասակում, երբ ուներ իր աշխատանքը, իր մեքենան, նա միևնույն է չգիտեր ինչպես վարվել փողի հետ։ Ինչպես հեղինակն է ասում՝ պիտի աչքը տեսած լիներ։ Ընտանիքին կարողանում էր պահել՝ հագցնում էր, կերակրում, բայց մնացած ամբողջ գումարը կատաղի ծախսում էր։ Միշտ մտածում էր էլի ու էլի գումար աշխատելու մասին։ Ընկերների համար խնջույք էր կազմակերպում, բայց միշտ իր աշխատանքային հագուստով էր գալի, որ վաղ առավոտյան աշխատանքի գնա։ Պատմվածքում մի հատված կար, որտեղ Սուրոն աղջիկների ոտքերի տակ գառ էր մորթում: Նա խոսում էր կյանքի, աշխատելու, վաստակելու ու չվայելելու մասին: «Աղջիկներից թմբլիկը ծիծաղում, նիհարը հեկեկում էր»: Այս նախադասությամբ հեղինակն ուզում էր ասել, որ թմբլիկ աղջիկը նրա ասածները լուրջ չնդունեց, իսկ նիհարիկը նրան շատ լավ հասկանում էր և այդ ամենը գիտակցելով՝ լաց էր լինում:
Սուրոյի կյանքը կիսատ էր, նա ճիշտ արժեքներ չուներ։ Երիտասարդ տարիքից մի ճամպրուկ փող էր ուզում, բայց երբ ունեցավ՝ չգիտեր ինչպես ծախսել։ Միայն աշխատանքի մասին մտածելով՝ կորցնում էր կյանքի գեղեցիկ և հիշվող պահերը, որտեղ պետք է ուղղակի ապրել ու գնահատել ժամանակը, կողքիններին։

Автор:

Ես Էլինա Մկրտչյանն եմ, 16 տարեկան: Սովորել եմ Սպիտակի Ա․ Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում։ Մեկ տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում։ Շատ եմ սիրում ճամփորդել և ինձ առանց պարի ու թատրոնի չեմ պատկերացնում։

Оставьте комментарий